Բացենք դռները ճգնաժամից տուժածների առջև
Մենք համագործակցում ենք մեր համայնքի հետ, որպեսզի կացարաններ տրամադրենք արտակարգ իրավիճակներում՝ բնական աղետներից մինչև COVID-19։
2012 թվականից ի վեր՝ 75,000 հոգի կացարան է գտել ճգնաժամի պայմաններում։
Ամբողջ աշխարհում Airbnb հյուրընկալողներն աջակցություն են առաջարկել այն ժամանակ, երբ դրա կարիքն առավել շատ է եղել։ Ծանոթացեք դա հնարավոր դարձնող մարդկանց հետ։
Մենք շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունների օգնում ենք ունենալ տևական ազդեցություն։
Ծանոթացեք մի շարք գործընկերների հետ, որոնց օգնությամբ ձևավորվեց Airbnb.org-ը։
International Medical Corps
IMC-ն աղետից տուժածներին բժշկական և հարակից ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում և մարդկանց վերապատրաստում այնպես, որ նրանք աջակցությունից անցնեն ինքնապահովման։
Փրկարարության միջազգային կոմիտե
IRC-ն արձագանքում է աշխարհի ամենասարսափելի մարդասիրական ճգնաժամերին և օգնում մարդկանց, ում կյանքն ու ապրուստը տուժել են հակամարտությունների և աղետների պատճառով, որպեսզի նրանք կարողանան գոյատևել, վերականգնվել և սկսել նոր կյանք։
HIAS
HIAS-ը համաշխարհային հրեական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում պաշտպանություն և օգնություն է տրամադրում փախստականներին, ապաստան հայցողներին և հարկադրաբար տեղահանված այլ անձանց։
Build Change
Build Change-ը աղետների կանխարգելման և վերականգնողական կազմակերպություն է, որը տեղական համայնքների հետ նախագծում է կայուն բնակարանային լուծումներ։
Community Organized Relief Effort
CORE-ն ներդնում է աղետներին պատրաստվածության, արձագանքման և վերականգնման ջանքեր ճգնաժամից տուժած կամ խոցելի համայնքների համար։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (ԿԽՄՖ) աշխարհի ամենամեծ մարդասիրական ցանցն է, որը բաղկացած է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 192 ազգային ընկերություններից, որոնք աշխատում են հանուն ամբողջ աշխարհում կյանքեր փրկելու և արժանապատվությունը խթանելու։

Միասին կարող ենք վերակառուցել։
2018 թ. օգոստոսին մի շարք երկրաշարժեր ցնցեցին Ինդոնեզիայի Լոմբոկ կղզին։ Mercy Corps-ի մարդասիրական օգնություն տրամադրող աշխատակիցները վերականգնման աշխատանքներ կատարելու համար տեղակայվել էին այդ տարածաշրջանում, որտեղ նրանց սպասում էին համայնքն ու հարմարավետ բնակարանը։