Օգնեք մեզ ավելի շատ մարդկանց տեղավորել
Airbnb.org-ը, հյուրընկալողները և մեր գործընկերներն օգնում են աղետներից տուժած մարդկանց մնալու տեղ գտնել։
Նվիրաբերել այսօր

Բացենք դռները ճգնաժամից տուժածների առջև

Մենք համագործակցում ենք մեր համայնքի հետ, որպեսզի կացարաններ տրամադրենք արտակարգ իրավիճակներում՝ բնական աղետներից մինչև մեծամասշտաբ կոնֆլիկտներ։

2012 թվականից ի վեր՝ ավելի քան 250 000 հոգի կացարան է գտել ճգնաժամի պայմաններում

Ամբողջ աշխարհում Airbnb հյուրընկալողներն աջակցություն են առաջարկել այն ժամանակ, երբ դրա կարիքն առավել շատ է եղել։ Ծանոթացեք դա հնարավոր դարձնող մարդկանց հետ։

Հյուրընկալողների, նվիրատուների և գործընկեր կազմակերպությունների մեր համաշխարհային համայնքի շնորհիվ՝ Airbnb.org-ը կարողացավ ժամանակավոր կացարաններ տրամադրել ավելի քան 140 000 մարդու։

Ինչպես Կարմենը և նրա համայնքը միավորվեցին «Մարիա» փոթորկից հետո։

Մենք համայնքներին տալիս ենք աղետների ժամանակ միմյանց օգնելու հնարավորություն։ Airbnb.org-ի ծրագրերի միջոցով՝ մարդիկ կարող են իրենց տներն անվճար առաջարկել տարհանման կարիք ունեցող հարևաններին։

Airbnb.org-ը պատերազմից փախած մարդկանց օգնել է գտնել կացարաններ։

Համայնքի՝ խոշոր աղետից լիովին վերականգնումը կարող է տարիներ տևել։ Airbnb.org-ը նպաստում է այցերի ֆինանսավորմանը մարդասիրական օգնություն տրամադրողների համար, որոնք կարևորագույն աշխատանք են կատարում համայնքները վերակառուցելու ուղղությամբ։

Պատկանելիության վրա հիմնված աշխարհի ստեղծում

Airbnb.org-ը ձգտում է ստեղծել այնպիսի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կարող է կացարան գտնել ճգնաժամի պայմաններում։ Այս տեսլականը բոլորի համար իրականություն դարձնելու նպատակով՝ Airbnb.org-ը ստեղծեց բազմազանության, հավասար իրավունքների, ներառականության և հասանելիության վերաբերյալ մի շարք հանձնառություններ։

Մենք շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունների օգնում ենք ունենալ տևական ազդեցություն։

Ծանոթացեք մի շարք գործընկերների հետ, որոնց օգնությամբ ձևավորվեց Airbnb.org-ը։
IMC-ն աղետից տուժածներին բժշկական և հարակից ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում և մարդկանց վերապատրաստում այնպես, որ նրանք աջակցությունից անցնեն ինքնապահովման։
IRC-ն արձագանքում է աշխարհի ամենասարսափելի մարդասիրական ճգնաժամերին և օգնում մարդկանց, ում կյանքն ու ապրուստը տուժել են հակամարտությունների և աղետների պատճառով, որպեսզի նրանք կարողանան գոյատևել, վերականգնվել և սկսել նոր կյանք։
HIAS-ը համաշխարհային հրեական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում պաշտպանություն և օգնություն է տրամադրում փախստականներին, ապաստան հայցողներին և հարկադրաբար տեղահանված այլ անձանց։
Build Change-ը աղետների կանխարգելման և վերականգնողական կազմակերպություն է, որը տեղական համայնքների հետ նախագծում է կայուն բնակարանային լուծումներ։
CORE-ն ներդնում է աղետներին պատրաստվածության, արձագանքման և վերականգնման ջանքեր ճգնաժամից տուժած կամ խոցելի համայնքների համար։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (ԿԽՄՖ) աշխարհի ամենամեծ մարդասիրական ցանցն է, որը բաղկացած է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 192 ազգային ընկերություններից, որոնք աշխատում են հանուն ամբողջ աշխարհում կյանքեր փրկելու և արժանապատվությունը խթանելու։