Բացենք դռները ճգնաժամից տուժածների առջև

Մենք համագործակցում ենք մեր համայնքի հետ, որպեսզի կացարաններ տրամադրենք արտակարգ իրավիճակներում՝ բնական աղետներից մինչև COVID-19։

2012 թվականից ի վեր՝ 75,000 հոգի կացարան է գտել ճգնաժամի պայմաններում։

Ամբողջ աշխարհում Airbnb հյուրընկալողներն աջակցություն են առաջարկել այն ժամանակ, երբ դրա կարիքն առավել շատ է եղել։ Ծանոթացեք դա հնարավոր դարձնող մարդկանց հետ։

Աղետի հետևանքների հաղթահարման համար կարևոր է ունենալ հարմարավետ բնակության վայր։ Մեր ծրագրերը մարդկանց հնարավորություն են տալիս կապվելու իրենց համայնքի հետ և դժվարին ժամանակներում ապաստան գտնելու։

Մենք համայնքներին տալիս ենք աղետների ժամանակ միմյանց օգնելու հնարավորություն։ Airbnb.org-ի ծրագրերի միջոցով՝ մարդիկ կարող են իրենց տներն անվճար առաջարկել տարհանման կարիք ունեցող հարևաններին։

Նոր երկիր տեղափոխվելիս՝ փախստականներն ու ապաստան հայցողները բախվում են բազմաթիվ մարտահրավերների։ Անվճար ժամանակավոր կացարան ունենալը նրանց օգնում է հանգիստ զգալ և նոր կյանք սկսել։

Համավարակի ժամանակ բուժաշխատողները պետք է ավելի մոտ լինեին իրենց աշխատանքի վայրին կամ ապահով հեռավորության վրա՝ իրենց ընտանիքներից։ Airbnb հյուրընկալողներն աշխարհի տարբեր երկրներից նրանց մնալու տեղ առաջարկեցին։

Համայնքի՝ խոշոր աղետից լիովին վերականգնումը կարող է տարիներ տևել։ Airbnb.org-ը նպաստում է այցերի ֆինանսավորմանը մարդասիրական օգնություն տրամադրողների համար, որոնք կարևորագույն աշխատանք են կատարում համայնքները վերակառուցելու ուղղությամբ։

Պատկանելության վրա հիմնված աշխարհի ստեղծում. Airbnb.org-ի հանձնառությունները

Այսօր, հիմնվելով 8 տարվա սովորածի և փորձի վրա, մենք հայտարարում ենք բազմազանության, անաչառության և ներառականության հանձնառությունների շարք։

Մենք շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունների օգնում ենք ունենալ տևական ազդեցություն։

Ծանոթացեք մի շարք գործընկերների հետ, որոնց օգնությամբ ձևավորվեց Airbnb.org-ը։
IMC-ն աղետից տուժածներին բժշկական և հարակից ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում և մարդկանց վերապատրաստում այնպես, որ նրանք աջակցությունից անցնեն ինքնապահովման։
IRC-ն արձագանքում է աշխարհի ամենասարսափելի մարդասիրական ճգնաժամերին և օգնում մարդկանց, ում կյանքն ու ապրուստը տուժել են հակամարտությունների և աղետների պատճառով, որպեսզի նրանք կարողանան գոյատևել, վերականգնվել և սկսել նոր կյանք։
HIAS-ը համաշխարհային հրեական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում պաշտպանություն և օգնություն է տրամադրում փախստականներին, ապաստան հայցողներին և հարկադրաբար տեղահանված այլ անձանց։
Build Change-ը աղետների կանխարգելման և վերականգնողական կազմակերպություն է, որը տեղական համայնքների հետ նախագծում է կայուն բնակարանային լուծումներ։
CORE-ն ներդնում է աղետներին պատրաստվածության, արձագանքման և վերականգնման ջանքեր ճգնաժամից տուժած կամ խոցելի համայնքների համար։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (ԿԽՄՖ) աշխարհի ամենամեծ մարդասիրական ցանցն է, որը բաղկացած է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 192 ազգային ընկերություններից, որոնք աշխատում են հանուն ամբողջ աշխարհում կյանքեր փրկելու և արժանապատվությունը խթանելու։
Airbnb.org-ի տարբերանշան
Mercy Corps-ի տարբերանշան

Միասին կարող ենք վերակառուցել։

2018 թ. օգոստոսին մի շարք երկրաշարժեր ցնցեցին Ինդոնեզիայի Լոմբոկ կղզին։ Mercy Corps-ի մարդասիրական օգնություն տրամադրող աշխատակիցները վերականգնման աշխատանքներ կատարելու համար տեղակայվել էին այդ տարածաշրջանում, որտեղ նրանց սպասում էին համայնքն ու հարմարավետ բնակարանը։