Մեր առաքելությունն է՝ բացահայտել տարածքի համատեղ օգտագործման ներուժը, ռեսուրսներ և աջակցություն տրամադրել կարիքի ժամանակ։
Airbnb-ն 8 տարի շարունակ իր Open Homes նախաձեռնության միջոցով մարդկանց օգնել է ճգնաժամային պայմաններում։ Airbnb.org-ը հաջորդ փուլն է։ Մենք 501(c)3 կատեգորիայի շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք՝ սեփական առաքելությամբ և տնօրենների խորհրդով։

Ինչպես սկսեցինք

2012 թ․
Հոկտեմբեր

Գաղափարն առաջարկել էր հյուրընկալողներից մեկը

Նյու Յորքին հարված է հասցրել պատմության մեջ ամենահզոր փոթորիկներից մեկը՝ «Սենդի» փոթորիկը։ Բրուքլինում Airbnb հյուրընկալող Շելը կապ հաստատեց Airbnb-ի հետ և հարցրեց, թե արդյոք կարող է իր տունն անվճար առաջարկել այն մարդկանց, որոնք ստիպված են եղել տարհանվել։ Airbnb-ի թիմը աշխատեց երկար ժամեր, որպեսզի դա արագ հասանելի դարձնի տարհանվածներին, և շուտով ավելի քան 1000 հյուրընկալողներ իրենց դռները բացեցին կարիքի մեջ գտնվողների առաջ։

2013 թ․
Հունիս

Airbnb-ն մեծ թվով հյուրընկալողների տալիս է օգնության ձեռք մեկնելու հնարավորություն

Airbnb-ն մեկնարկում է աղետներից տուժածների աջակցման ծրագիր, որի միջոցով ամբողջ աշխարհի հյուրընկալողները կարող են աղետների ժամանակ անվճար առաջարկել իրենց տները։

2015 թ․
Ապրիլից մայիս

Ամբողջ աշխարհում հյուրընկալողներն իրենց դռները բացում են մարդասիրական օգնություն տրամադրողների առաջ

Airbnb-ն անմասն չի մնում Նեպալի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու գործում, և հյուրընկալողներն ընդունում են մարդասիրական օգնություն տրամադրողների առաջին խմբին և All Hands and Hearts-ի կամավորներին։

Մայիսից սեպտեմբեր

Airbnb-ն համագործակցում է շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարելի է օգնություն առաջարկել

Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (Federal Emergency Management Agency, FEMA) հետ համատեղ ստեղծվում են գործընկերություններ, որոնք կօգնեն արտակարգ իրավիճակների պատրաստվածության ռեսուրսները բաշխել հյուրընկալողներին և հյուրերին։ Հունաստանում և Բալկանյան թերակղզում Airbnb-ն սկսում է համագործակցել Mercy Corps-ի և Փրկարարների միջազգային կոմիտեի հետ՝ սիրիացի փախստականների ճգնաժամի առաջնագծում մարդասիրական օգնություն տրամադրողներին բնակարաններ հատկացնելու համար։

Airbnb-ն սկսում է նաև կացարանային դրամաշնորհներ առաջարկել 15-ից ավելի կազմակերպությունների, որոնք բնակարանային կարիք ունեն իրենց հաճախորդների կամ անձնակազմի համար, այդ թվում՝ Service Year Alliance-ին, Make-a-Wish-ին և Summer Search-ին։

2016 թ․
Հունիս

Հյուրընկալող համայնքն արձագանքում է Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած փոխհրաձգությանը

Տեղական ինքնակառավարման մարմինների խնդրանքով՝ Airbnb-ն, Uber-ը և JetBlue-ն միավորեցին իրենց ուժերը, որպեսզի կացարան, օդային և ցամաքային փոխադրումներ ապահովեն թաղմանը մասնակցելու կամ սիրելիներին հիվանդանոցում այցելելու նպատակով մեկնողներին։ Սա առաջին դեպքն էր, որ հյուրընկալողների համայնքն առաջարկում էր հյուրընկալել զանգվածային հրաձգությունից տուժած մարդկանց։

Սեպտեմբեր

Սպիտակ տունը մասնավոր հատվածին կոչ է անում մասնակցել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման գործին։ Airbnb-ն արձագանքում է։ Airbnb-ի համահիմնադիր Ջո Գեբբիան այն 20 ղեկավարների թվում էր, որոնց նախագահ Օբաման հրավիրել էր փախստականների ճգնաժամի հարցում հանձնառություններ ստանձնելու։

Նոյեմբեր

Airbnb-ն համագործակցում է Make-a-Wish-ի հետ՝ նպատակ ունենալով 2017 թվականի ընթացքում ամեն օր մնալու տեղով ապահովել մեկ ընտանիքի։

2017 թ․
Հունվար

Airbnb-ն պարտավորություններ է ստանձնում Փրկարարների միջազգային կոմիտեի առջև

Ի պատասխան բոլոր փախստականների ընդունելությունը դադարեցնելու, ինչպես նաև մեծ մասամբ մահմեդական բնակչություն ունեցող յոթ երկրներից մարդկանց ներգաղթը ժամանակավոր արգելելու մասին ԱՄՆ կառավարության հրամանին՝ Airbnb-ն պարտավորվում է մնալու տեղ տրամադրել նրանց, ում վրա տարածվում է արգելքը։ Ի պատասխան՝ Airbnb-ն խոստանում է նաև 4 տարվա ընթացքում 4 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Փրկարարների միջազգային կոմիտեին՝ տեղահանված մարդկանց բնակարանային կարիքները հոգալու համար։

Հունիս

Airbnb-ն պաշտոնապես մեկնարկում է Open Homes ծրագիրը

Փախստականների համաշխարհային օրը Airbnb-ն հայտարարեց, որ կրկնապատկելու է Open Homes-ի միջոցով տրամադրվող կացարաններին ուղղված ջանքերը։ Ծրագիրը հյուրընկալողների համայնքին հնարավորություն է տվել իրենց տներն անվճար առաջարկել աղետից տուժած կամ բախումներից փախած մարդկանց։

Օգոստոսից սեպտեմբեր

Համայնքն այսօրվա դրությամբ օգնում է ավելի քան 20 000 մարդու

Open Homes համայնքն արձագանքում է միաժամանակ 4 աղետի։ «Հարվի» փոթորիկը դարձավ հյուրընկալողների համայնքի ամենամեծ մարտահրավերը։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում հյուրընկալողներն օգնեցին 3 նահանգներից տարհանված ավելի քան 2000 մարդու։ Միևնույն ժամանակ, հյուրընկալողները բացեցին իրենց տան դռները «Իրմա», «Մարիա» փոթորիկներից և Մեխիկո քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների համար։

2018 թ․
Սեպտեմբեր

Airbnb-ն հայտարարում է բժշկական նպատակներով այցերի նախաձեռնության մասին

Biden Cancer Summit-ի ժամանակ Airbnb-ն հայտարարեց բժշկական նպատակներով այցելությունների նախաձեռնության մասին՝ համագործակցելով Hospitality Homes-ի, Fisher House-ի և Make-A-Wish-ի հետ։ Դրա միջոցով Open Homes-ի համայնքն անվճար կացարաններ կտրամադրի նրանց, ովքեր բուժման նպատակով երկար ճանապարհ են անցնում։

Նոյեմբեր

Հյուրընկալողներն արձագանքում են Կալիֆոռնիայում տեղի ունեցած երկու տարբեր հրդեհներին

Կալիֆոռնիայի «Քեմփ» և «Վուլսի» հրդեհներից հետո ավելի քան 2500 հյուրընկալողներ բացեցին իրենց դռները, իսկ ավելի քան 2300 մարդ կացարան գտավ։

2019 թ․
Մայիս

Airbnb-ն եղանակներ է ստեղծում, որպեսզի հյուրընկալողները կարողանան նվիրաբերել՝ Open Homes-ին աջակցելու համար

Հյուրընկալողներն ուզում էին Open Homes-ին մասնակցելու ավելի շատ տարբերակներ ունենալ։ Ի պատասխան դրա՝ Airbnb-ն ներկայացնում է նվիրատվությունների հարթակ, որը հյուրընկալողներին հնարավորություն է տալիս իրենց եկամտից որոշ մաս նվիրաբերել Open Homes-ի գործընկեր շահույթ չհետապնդող կազմակերպություններին՝ օգնելու հոգալ կարիքի մեջ գտնվողների կացարանային ծախսերը։

2020 թ.
Հունվար

Հյուրընկալողներն ապաստան են առաջարկում ավելի քան 1000 մարդու, որոնք տուժել են Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում մոլեգնող հրդեհներից։ Սա նշանավորում է Open Homes-ի՝ մինչ օրս ամենամեծ միջազգային արձագանքը։

Մարտ

Հյուրընկալողների համայնքն արձագանքում է COVID-19-ի համավարակին

Airbnb-ն տարբերակ է առաջարկում հյուրընկալողներին՝ համավարակի դեմ առաջնագծում պայքարող բուժաշխատողներին և արագ արձագանքման ծառայության աշխատակիցներին բնակարանով ապահովելու համար։

Ապրիլ

Airbnb-ն ընդլայնում է իր նվիրատվությունների հարթակը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա նվիրաբերել շահույթ չհետապնդող կազմակերպություններին, որոնք օգնում են առաջնագծի աշխատակիցներին մնալու տեղ գտնել։

Դեկտեմբեր

Airbnb-ն ներկայացնում է Airbnb.org-ը

Airbnb-ն հիմնում է Airbnb.org-ը և նշանավորում Open Homes-ի միջոցով հյուրընկալողների և գործընկերների կատարած ողջ աշխատանքը։ Որպես անկախ և շահույթ չհետապնդող կազմակերպության՝ Airbnb.org-ի նպատակն է օգնել մարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան ճգնաժամի պայմաններում միմյանց հետ կիսվել կացարաններով և այլ ռեսուրսներով։

Ծանոթացեք մեր խորհրդի հետ։

Jennifer Bond

«Airbnb-ն ցույց տվեց մարդկանց միավորելու և անծանոթներին հյուրընկալելու ուժը։ Airbnb.org-ը նպատակ ունի օգտագործել այդ ուժը՝ կյանքեր վերափոխելու և մեր աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Այդ ճանապարհի մի մասը լինելն արտոնություն է»։

Joe Gebbia

«Ես ոգեշնչված եմ։ Ամեն ինչ սկսվեց մեկ հյուրընկալողի հաղորդագրությունից և դարձավ իրենց համայնքներին տներ առաջարկող 100 000 մարդկանց շարժում։ Այս աշխատանքը հատկապես կարևոր է ճգնաժամային պայմաններում»։

Sharyanne McSwain

«Ապրելու տեղը մարդու կենսական նշանակության կարիքներից մեկն է, և այս ծրագրի միջոցով Airbnb.org-ի թիմը բնակարան է տրամադրում մարդկանց, երբ այն ամենաշատն է հարկավոր»։

Melissa Thomas-Hunt

«Կարիքի մեջ գտնվող մարդկանց բնակարանով ապահովելն ամենամարդասիրական և սրտացավ արարքներից է, որը կարելի է ձեռնարկել։ Ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այսպիսի բովանդակալից և կյանքեր փոխող նախաձեռնության»։

Jocelyn Wyatt

«Ես ուրախ էի միանալ Airbnb.org-ի խորհրդին, քանի որ կարծում եմ, որ կարող ենք ունենալ մեծ ազդեցություն՝ բնակարաններ և ռեսուրսներ տրամադրելով նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»։

Ինչպես ենք մենք աշխատում։

Գործընկերություն շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ

Airbnb.org-ը դրամաշնորհներ է տրամադրում շահույթ չհետապնդող կազմակերպություններին, որոնք ճգնաժամային պայմաններում մարդկանց տրամադրում են ժամանակավոր կացարաններ, ռեսուրսներ և մասնագիտացված աջակցություն։ Մենք տրամադրում ենք նաև անվճար և զեղչված բնակարաններ, որոնք առաջարկում է Airbnb հյուրընկալողների համայնքը։

Նվիրվածություն արդարությանը

Մենք հավատում ենք մեր ուժի և ռեսուրսների օգտագործմանը ավելի արդար աշխարհ կառուցելու նպատակով։ Airbnb.org-ը ներդրումներ է անում այնպիսի կազմակերպություններում, որոնց ռազմավարություններն ու ծրագրերը համահունչ են համայնքներում արդարության հաստատման մեր հանձնառությանը։

Գիտակցելով մեր ազդեցությունը

Մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչպես է մեր ֆինանսական և բնակարանային ծրագիրը բարելավում մարդկանց հոգեբանական վիճակը, մեղմացնում ֆինանսական բեռը և հյուրերի մոտ ամրապնդում համայնքի և պատկանելության գաղափարները։

Գործընկերություններ և դրամաշնորհներ

Airbnb.org-ն այս պահին չի ընդունում ֆինանսավորման հայտեր։ 2021  թվականի դրամաշնորհների մասին անմիջականորեն կտեղեկացնենք պահանջներին համապատասխանող և շահույթ չհետապնդող կազմակերպություններին։

Ինչպես ենք համագործակցում Airbnb, Inc.-ի հետ

Airbnb.org-ն անկախ և հանրության կողմից աջակցվող 501(c)3 կատեգորիայի շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Airbnb.org-ն իր բարեգործական նպատակն իրականացնելու համար անվճար օգտվում է Airbnb, Inc.-ի տեխնոլոգիաներից, ծառայություններից և այլ ռեսուրսներից։ Airbnb.org-ը առանձին, Airbnb, Inc.-ից անկախ կառույց է։ Airbnb, Inc.-ը ծառայությունների վճարներ չի գանձում իր հարթակում Airbnb.org-ի աջակցած այցերի համար։

Open Homes ծրագիրը ստեղծվել է Airbnb-ի կողմից և ոգեշնչվել է Airbnb հյուրընկալողների առատաձեռնությունից՝ որպես կարիքի մեջ գտնվող մարդկանց ժամանակավոր կացարաններ գտնելու հարցում օգնելու միջոց։ Open Homes ծրագիրը ներկայումս փոխակերպվում է Airbnb.org-ի, և Airbnb.org-ը կհիմնվի ծրագրի ջանքերի վրա՝ գործելով Airbnb.org-ի բարեգործական նպատակին և առաքելությանը համապատասխան։