Բնակելի տների հրդեհ Էֆինգհեմ շրջանում

Airbnb.org-ն արտակարգ իրավիճակների անվճար կացարաններ է տրամադրում Ջորջիա նահանգի Էֆինգհեմ շրջանում բնակելի տների հրդեհի պատճառով տեղահանված մարդկանց։

Ինչպես օգնել

Եթե ցանկանում եք օգնել անվճար կացարաններ տրամադրել բնակելի տների հրդեհից տուժած մարդկանց, կարող եք նվիրատվություն կատարել Airbnb.org-ին։ Նվիրաբերությունների 100%-ն անմիջականորեն ուղղվում է արտակարգ իրավիճակներում կացարանների տրամադրմանը։ Եթե Airbnb հյուրընկալող եք, կարող եք գրանցվել՝ տուժած բնակիչներին զեղչված գներով տներ առաջարկելու համար։ Airbnb.org-ի հյուրընկալողների և հյուրերի համար Airbnb-ն հրաժարվում է սպասարկման բոլոր վճարներից։ Իրենց տունն Airbnb.org-ի միջոցով տրամադրելու համար գրանցվող հյուրընկալողները յուրաքանչյուր ամրագրման համար AirCover-ի շրջանակում ստանում են պաշտպանություն գույքային վնասից և պատասխանատվության ապահովագրություն։