Մարդկանց կացարան տրամադրեք ճգնաժամի պայմաններում։

Այց հյուրընկալեք։

Արտակարգ իրավիճակներում դուք կարող եք օրինակ ծառայել ձեր համայնքի համար՝ մնալու տեղ առաջարկելով ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց՝ ներառյալ փախստականներին։
Սկսել հյուրընկալումը
Ում եք օգնելու
Ձեր տարածքը կարող է որպես հանգրվան ծառայել անտառային հրդեհի պատճառով տարհանված մի ընտանիքի, կյանքը փրկելու համար ճամփա ընկած փախստականի կամ փոթորկից տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրողի համար։
  • «Մենք գիտեինք, որ կարևոր ոլորտներում աշխատողները վտանգի էին ենթարկվում իրենց աշխատավայրերում։ Մենք մտածում էինք, թե ինչպես կարող ենք օգնել ավելի մեծ մասշտաբով»։

    Էրիկա, առաջնագծում պայքարողներին Airbnb.org-ի միջոցով հյուրընկալող

Այցի ուղեցույցը

Ինչպես սկսել հյուրընկալումը

Պատրա՞ստ եք գրանցվել։ Մենք ձեզ կօգնենք հայտարարություն ստեղծել և այն հասանելի դարձնել հյուրերին։ Սկսելու համար ձեզ պարզապես հարկավոր է հարմարավետ տարածք և մի քանի ազատ ամսաթիվ։

Հյուրերը ստուգվում և հաստատվում են

Մենք ստուգում ենք յուրաքանչյուր հյուրի, որպեսզի հաստատենք, որ նա համապատասխանում է մեր ծրագրի միջոցով այցի ամրագրման և Airbnb-ի ստանդարտ հաստատման ստուգացանկի պահանջներին։ Ամրագրման ամբողջ ընթացքում կարող եք հարցեր տալ և զրուցել ցանկացած հավանական հյուրի հետ։

Մենք կօգնենք ձեզ

Դուք կունենաք աջակցությունից օգտվելու շուրջօրյա հնարավորություն այցի յուրաքանչյուր քայլի համար։ Դուք նաև պաշտպանված եք «Երաշխիք հյուրընկալողների համար» ծրագրով, որն ապահովում է 1 000 000 ԱՄՆ դոլարի գույքային վնասի պաշտպանություն։

Նվիրաբերեք՝ այցերի ծախսերը հոգալու համար։

Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում տեղահանված են հակամարտությունների և աղետների պատճառով։ Նվիրատվությունները օգնում են հոգալ ժամանակավոր կացարանների ծախսերը։
Նվիրաբերել հիմա
Ձեր նվիրատվության 100%-ն ուղղվում է ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց օգնելուն։
Մենք հրաժարվում ենք սպասարկման բոլոր վճարներից, այնպես որ ձեր նվիրաբերած ամեն մի դոլար մարդկանց օգնում է բնակարան գտնել այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենից շատ ունեն։ Ձեր նվիրատվությունը կարող է օգնել փախստական ընտանիքին՝ նոր ժամանելիս մնալու տեղ գտնել, կամ մարդասիրական օգնություն տրամադրողին՝ երկար օրվա վերջում մի քիչ հանգստանալ։
  • «Ես այս երկիր եմ եկել որպես փախստական և կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի երախտահատույց լինեմ»։

    Էմե՝ նվիրատու Դեյվիում, Ֆլորիդա, ԱՄՆ

    «Ես երեսունհինգ տարի զբաղվել եմ համայնքների զարգացման, սպասարկման և սոցիալական աջակցության ծրագրերով։ Հավատում եմ մարդկանց շոշափելի, կայուն և կառուցողական կերպով օգնելու կարևորությանը»։

    Մայքլ՝ նվիրատու Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, ԱՄՆ

Ինչպես է օգտագործվում ձեր նվիրատվությունը

Airbnb-ն նույնպես նվիրատվություն է անում

Մենք ունենք շահույթ չհետապնդող և տեխնոլոգիական ոլորտների փորձագետների թիմ, որոնք քրտնաջան աշխատում են մեր ազդեցությունը մեծացնելու համար։ Airbnb-ն հոգում է բոլոր գործառնական ծախսերը՝ դա հնարավոր դարձնելու համար, և կազմակերպությունը 400 000 բաժնետոմս է տրամադրել՝ այս աշխատանքի ֆինանսավորմանը օգնելու համար։

Դուք ազատված եք մշակման համար գանձվող բոլոր վճարներից

Մենք ոչ մի ցենտ չենք պահում, և ձեր նվիրաբերած ամեն մի դոլար մարդկանց օգնում է կացարան գտնել այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենից շատ ունեն։

Նվիրաբերությունները չեն հարկվում

Ձեր նվիրատվությունն ազատվում է հարկերից՝ տեղական օրենսդրությամբ սահմանված չափով։ Դուք կստանաք հարկային անդորրագիր, որը կօգնի ձեզ հետևել պահումներին։

Ձեր հարցերի պատասխանները։

Ծանոթացեք մեր հյուրընկալողներին և հյուրերին։

Կապվեք մեզ հետ։