Գազատարի պայթյուն Մալայզիայում
Հարևաններն օգնում են հարևաններին

Երբ 2025 թվականի ապրիլին Ջեյդենը լսեց Պուտրա Հայթսում գազատարի պայթյունի մասին, աղետից տեղահանված մարդկանց օգնելու համար անմիջապես դիմեց իր ծանոթներին։
Որպես HostPlatform-ի գործադիր տնօրեն՝ Ջեյդենն աշխատում է Մալայզիայում և Հարավարևելյան Ասիայում բնակվող հազարավոր հյուրընկալողների հետ՝ նրանց օգնելով կառավարել իրենց հայտարարությունները։ Ուստի, երբ իմացավ, որ Airbnb.org-ը երկու շաբաթ ժամկետով անվճար կացարաններ է տրամադրում պայթյունից տուժած մարդկանց, նա և իր գործընկերներ Քենն ու Յունիսը Պուտրա Հայթսում հյուրընկալողներին հորդորեցին իրենց տները տրամադրել կարիքավորներին։
«Մենք հպարտ ենք, որ կարող ենք օգնել համայնքին և մեր ներդրումն ունենալ աջակցման գործում, քանի որ դա մեր՝ մալայզիացիներիս պարտականությունն է»
Նրանց հանձնառությունը չսահմանափակվեց տեղում օգնություն ցուցաբերելով․ նրանք նաև մասնակցեցին համայնքային հանդիպումների այն ապաստարանում, որտեղ տեղավորվել էին բազմաթիվ փրկվածներ, և նրանց օգնեցին գրանցվել Airbnb.org-ում
Ամեն այց ունի իր պատմությունը
Իմացեք՝ ովքեր են աղետներից տուժած մարդիկ և նրանց օգնողները։
Էջ 1՝ 1-ից