Բժշկական նպատակներով այցելություն Իսպանիայում

Ապահով կացարան Մարկոսի համար

Կինը և նրա որդին, Airbnb-ի միջոցով գտած իրենց տան աստիճաններին կողք կողքի նստած, ժպտում են տեսախցիկին։

«Այստեղ դուք ունեք ապահով ապաստան՝ տուն, որտեղ կարող եք հանգիստ լինել ձեր ընտանիքի հետ և ունենալ ջերմ պահեր հիվանդանոցից հեռու»։

– Մարկոս, Airbnb.org-ի հյուր

Երբ Մարկոսն ընդամենը 14 տարեկան էր, Իսպանիայում բժիշկները նրա կոնքի շրջանում հայտնաբերեցին 9 սանտիմետրանոց ուռուցք, որը մոտավորապես մեծ թուրինջի չափ էր։ Յուինգի սարկոմայի՝ հիմնականում 10-ից 20 տարեկան երեխաների մոտ հանդիպող ոսկրային քաղցկեղի ախտորոշումից հետո Մարկոսի ողջ աշխարհը փոխվեց։ Մարկոսն ու նրա մայրը՝ Մարիան, հաջորդող երեք տարիների մեծ մասն անցկացրին Մադրիդ ուղևորվելով, որպեսզի Մարկոսը կարողանա ստանալ համապատասխան բուժում և բժշկական օգնություն։ Կյանքը վերածվեց բժիշկների, քիմիաթերապիայի, ճառագայթային բուժումների և անթիվ բժշկական թեստերի անվերջանալի շրջապտույտի։ Նրանք Մարիայի ամուսնու և դստեր հետ ապրում էին երեք ժամ հեռավորության վրա՝ Բուրգոսում, որը չափազանց հեռու էր քաղցկեղի հազվագյուտ և ագրեսիվ տեսակով ապրող տղայի համար։«Յուինգի սարկոման այնպիսի հիվանդություն է, որի դեպքում, եթե երեխան նույնիսկ թեթև ջերմություն ունի, պետք է հոսպիտալացվի, քանի որ դա շատ մահացու հիվանդություն է»,– ասում է Մարիան։ Բուժման առաջին տարում Մարկոսին և Մարիային թույլատրվեց միայն մեկ անգամ տուն վերադառնալ մայիսին՝ ամուսնու ծննդյան օրը։

Կինը խոհանոցում ամանները տեղավորում է ամանալվաց մեքենայի մեջ, մինչ նրա որդին նստած է հյուրասենյակի բազմոցին։

Նոր համայնք ՄադրիդումՄադրիդում բուժման վաղ օրերին, երբ նրանք հիվանդանոցում չէին, Մարկոսն ու Մարիան կապ հաստատեցին այլ ընտանիքների և երեխաների հետ, որոնք բուժում էին անցնում Ronald McDonald House-ի միջոցով։«Դա հաճելի է, քանի որ այնպիսի մարդկանց հետ ես, որոնք իսկապես հասկանում են քեզ»,– ասում է Մարիան։ «Քանի որ դուք այն ընտանիքների հետ եք, որոնք անցնում են նույն բանը, ինչ դուք, նույնիսկ եթե դա այլ տեսակի քաղցկեղ է»։ Որքան էլ համայնքի այդ զգացողությունը կարևոր էր մոր և որդու համար, ի վերջո Մարկոսի հոգեկան առողջության համար անհրաժեշտ դարձավ այլ կացարան փնտրել։ Նրանք սկսեցին տներ ամրագրել Airbnb-ի միջոցով։  Սկզբում Մարիան դրանց համար վճարում էր սեփական գրպանից, ինչը ծանր հարված էր նրա առանց այն էլ սուղ ֆինանսներին, մինչև որ Aladina հիմնադրամը նրան կապեց Airbnb.org-ի հետ։

Կինը բազմոցին է, որդին գլուխը դրել է նրա գրկին։

Այլ տեսակի բժշկություն՝ տան հարմարավետությունAirbnb.org-ը համագործակցում է Իսպանիայում գործող Aladina Fundación-ի պես կազմակերպությունների հետ՝ անվճար կարճաժամկետ կացարաններ տրամադրելու ընտանիքներին և անհատներին, որոնք ճանապարհորդում են տնից հեռու՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով։«Որդիս ինձ ուժ է տալիս»,– ասում է Մարիան իր որդու մասին։ «Հիվանդության այսքան շատ կրկնություններից և տարիների պայքարից հետո տղաս ինձ համար օրինակ է ծառայում»։Այսպիսի այցերն իրականություն են դառնում Airbnb.org-ի դոնորների աջակցությամբ, որոնք սփոփանք են բերում Մարիայի նման ծնողներին և ապահովում նորմալ կյանքի ու հարմարավետության զգացում Մարկոսի պես հիվանդների համար։

Կինը և նրա որդին նստած են բազմոցին, ծիծաղում և ժպտում են։

«Ունենալ մնալու տեղ, որտեղ քեզ զգում ես ինչպես տանը, որտեղ կարող ես հանգստանալ, և որը շատ մոտ է հիվանդանոցին։ Դա անգին է»։

– Մարիա, Airbnb.org-ի հյուր

Ամենից առաջ Մարկոսը գնահատում է այն հանգստությունն ու խաղաղությունը, որը հասանելի է Airbnb.org-ի միջոցով գտած տանը։Նրա խոսքերով՝ Airbnb.org-ի միջոցով տուն գտնելը «տանը լինելուն ամենամոտ բանն է»։

Մասնակցել

Միացեք արտակարգ իրավիճակների կացարաններ տրամադրող մարդկանց համաշխարհային համայնքին։

Իմանալ ավելին

Ամեն այց ունի իր պատմությունը

Իմացեք՝ ովքեր են աղետներից տուժած մարդիկ և նրանց օգնողները։