Հյուրընկալողներն աջակցում են արագ արձագանքման ծառայության աշխատակիցներին Ֆիլիպիններում

«Երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի մարդ պատմեց ինձ իր փրկության պատմությունը։ Նա պատմեց, որ սարսափելի պահեր է ապրել, բայց ամեն ինչ լավ է, քանի որ իր ընտանիքի բոլոր անդամները ողջ են մնացել։ Մի քանի տուն այն կողմ իրավիճակն այլ էր։ Մի ամբողջ ընտանիք մահացավ»։
2025 թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 22:00-ից փոքր ինչ շուտ, Ֆիլիպինների Սեբու նահանգի հյուսիսային մասը ցնցեց 6,9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ։ Զոհվեց յոթանասունինը մարդ։ Հաղորդվում էր, որ տուժել է ավելի քան 128 000 ընտանիք, և վնասվել ավելի քան 18 000 տուն։ Դրանցից առնվազն 3500-ը ամբողջությամբ ոչնչացվել է։


«Վերջին տարիներին նման ուժգին ցնցում երբեք չէինք զգացել։ Ամեն ինչ անիրական էր թվում, և մենք պարզապես չգիտեինք՝ ինչ անել։ Սեբուի բոլոր թաղամասերում շենքերն ուժեղ ցնցվում էին»։
Airbnb հյուրընկալողներ Միա Ս.-ն ու Պաու Գ.-ն Սեբու քաղաքում իրենց տանն էին, երբ առաջին ցնցումն զգացվեց։ Թեև Սեբուում վնասն այնքան մեծ չէր, որքան հյուսիսում, Միան ու Պաուն միևնույն է զգացին ցնցումը։ Նրանք սարսափեցին իրենց ընտանիքի և հյուրերի համար։ Երբ Միան ու Պաուն ավելին իմացան հյուսիսում տեղի ունեցած ավերածությունների մասին, նրանք ուզեցան որևէ կերպ օգնել։ Նրանք փորձեցին ինքնուրույն կապ հաստատել Angat Buhay-ի հետ՝ առաջարկելով օգնություն կամ կամավորական աշխատանք, և կարճ ժամանակ անց ստացան ծանուցում, որ իրենց տարածքն ամրագրվել է Airbnb.org-ի միջոցով։


«Սա մեծ օգնություն է փոքր կազմակերպությունների, հատկապես՝ քիչ ռեսուրսներ ունեցող ՀԿ-ների համար։ Նրանց միջոցները իսկապես պետք է ուղղվեն կարիքավորներին… համայնքի կարիքներին»։
Նա ասաց, որ նախկինում մարդասիրական օգնության գործողությունների ընթացքում կամավորները և աշխատակիցները երբեմն գումար խնայելու համար քնել են գրասենյակների հատակին՝ դատարկ սավանների վրա։ Կամ թիմերի համար հյուրանոցներ էին ամրագրում, ինչն ավելացնում էր ծախսերը։Այս անգամ ամեն ինչ այլ էր, քանի որ նա և Angat Buhay-ի արագ արձագանքման ծառայությունների մյուս աշխատակիցները Airbnb.org-ի միջոցով ստացան արտակարգ իրավիճակների անվճար կացարաններ։ Դա նրանց հանգստի հնարավորություն էր ընձեռում դաշտում օրական 14–16 ժամ աշխատելուց հետո և նշանակում էր, որ իրենց միջոցները կարող էին առաջին հերթին ուղղվել փրկվածներին օգնելուն։

«Անշահախնդիր փոխադարձ օգնություն։ Դա ֆիլիպինցիներին բնորոշ առանձնահատկություն է»։
Ֆիլիպիններում բայանիհանը ավելին է, քան պարզապես բառ։ Նվիրվածության և բեռը կիսելու այս ոգին կարևորագույն սկզբունք է, արժեք, որը վեր է անհատի սահմաններից և զորացնում է ողջ համայնքը։Միան ասում է. «Airbnb.org-ի շնորհիվ մենք հասկացանք, որ ունենք այս ռեսուրսը, որը կարող ենք առաջարկել, երբ օգնություն է անհրաժեշտ»։

Միան ու Պաուն հույս ունեն, որ իրենց պատմությունը կոգեշնչի ուրիշներին դառնալ Airbnb.org հյուրընկալողներ։ Ռաֆֆիին հյուրընկալելուց հետո նրանք նույնիսկ միացան նրան և Angat Buhay-ին՝ որպես կամավորներ։Միայի ու Պաուի կարծիքով՝ հյուրընկալումը մարմնավորում է բայանիհան ոգին Ֆիլիպիններում և դրա սահմաններից դուրս։
Մասնակցել
Միացեք արտակարգ իրավիճակների կացարաններ տրամադրող մարդկանց համաշխարհային համայնքին։
Իմանալ ավելինԱմեն այց ունի իր պատմությունը
Իմացեք՝ ովքեր են աղետներից տուժած մարդիկ և նրանց օգնողները։



