Անտառային հրդեհներ Նոր Հարավային Ուելսում
Airbnb.org-ը համագործակցում է Convoy of Hope-ի հետ, որպեսզի արտակարգ իրավիճակների անվճար կացարաններ տրամադրի Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհներից տուժածներին։Հրդեհներից տուժած բնակիչները կարող են Convoy of Hope-ի միջոցով դիմել կացարան ստանալու համար, եթե նրանց հիմնական տունը գտնվում է պարտադիր տարհանման գոտում, և հնարավոր է հաստատել նրանց ինքնությունը։ Ձեր ինքնությունը հաստատելու համար պետք է ունենաք Airbnb հաշիվ, իսկ եթե չունեք, կարող եք ստեղծել այստեղ։
Եթե ցանկանում եք օգնել անվճար կացարաններ տրամադրել անտառային հրդեհներից տուժած մարդկանց, կարող եք նվիրատվություն կատարել Airbnb.org-ին։ Նվիրաբերությունների 100%-ն անմիջականորեն ուղղվում է արտակարգ իրավիճակներում կացարանների տրամադրմանը։Եթե Airbnb հյուրընկալող եք, կարող եք գրանցվել՝ տուժած բնակիչներին զեղչված գներով տներ առաջարկելու համար։ Airbnb-ն հյուրընկալողներից գանձվող սպասարկման վճարները նվիրաբերում է Airbnb.org-ին այդ տների համար և յուրաքանչյուր ամրագրման դեպքում AirCover է տրամադրում հյուրընկալողներին։