Օլիմպիական և պարալիմպիական խաղեր Փարիզ 2024
Ողջունեք Փախստականների օլիմպիական և պարալիմպիական հավաքականներին
2024 թվականի Փարիզի օլիմպիական և պարալիմպիական խաղերի փախստականների հավաքականները կազմված են 46 մարզիկներից, որոնք ներկայացնում են ավելի քան 120 միլիոն տեղահանվածների ամբողջ աշխարհում։ Փախստականների աջակցության օլիմպիական հիմնադրամը և Airbnb.org-ը համագործակցել են՝ թիմերին ողջունելու և իրազեկելու համար այն մարդկանց աճող թվի մասին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները։

Աջակցեք փախստականներին ամբողջ աշխարհում
Փախստականների աջակցության օլիմպիական հիմնադրամը և Airbnb.org-ը հանձնառու են աջակցություն տրամադրել տեղահանվածներին։ ՓԱՕՀ-ն ապահովել է անվտանգ սպորտի հասանելիություն ավելի քան 400 000 տեղահանված երիտասարդների համար։ Airbnb.org-ն անվճար ժամանակավոր կացարաններ է տրամադրել ավելի քան 210 000 փախստականների և ապաստան փնտրողների։
Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր անձ արժանի է ունենալու իր սեփական անկյունը։ Միացեք մեզ՝ աջակցելու տեղահանվածներին 2024 թվականի Փարիզի օլիմպիական և պարալիմպիական խաղերում և ամբողջ աշխարհում։Մեր արդյունքները
2020 թվականից ի վեր՝ Airbnb.org-ը բացահայտել է ճգնաժամերի ժամանակ տարածքի համօգտագործման, ռեսուրսների և աջակցության տրամադրման ներուժը։
220 000+
Տեղավորված հյուրեր
1,4 միլիոն
Արտակարգ իրավիճակների համար անվճար կացարաններ
134
Airbnb.org-ի հյուրընկալողներ ունեցող երկրներ
Մասնակցեք
Կատարեք նվիրատվություն
Նվիրատվությունների 100%-ն ուղղվում է անմիջապես ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց անվճար կացարաններ տրամադրելուն։
Գրանցվել հյուրընկալելու համար
Արտակարգ իրավիճակներում դուք կարող եք օրինակ ծառայել ձեր համայնքի համար՝ մնալու տեղ առաջարկելով։