Պատկանելիության վրա հիմնված աշխարհի ստեղծում
Airbnb.org-ի առաքելությունն է՝ բացահայտել տարածքի համօգտագործման ներուժը, ռեսուրսներ և աջակցություն տրամադրել կարիքի ժամանակ։ Բայց ոչ բոլորն ունեն այս ռեսուրսներից օգտվելու հավասար հնարավորություն։ Այդ պատճառով մեր ամենօրյա աշխատանքում կարևորում ենք բազմազանությունը, հավասար իրավունքները, ներառականությունը և հասանելիությունը։
Բազմազանության, հավասար իրավունքների, ներառականության և հասանելիության մեր հիմնական պարտավորությունները
2021 թ․ ապրիլին Airbnb.org-ը հայտարարեց բազմազանության, հավասար իրավունքների և ներառականության երեք հիմնական հանձնառությունների մասին։ Դրանք ձևավորում են մեր հարաբերությունները հյուրերի և հյուրընկալողների հետ, մեր համագործակցությունները ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մարմինների հետ և Airbnb.org-ի մեր սեփական թիմը։
Որպես կազմակերպություն՝ մենք պարտավորվել ենք՝
- Մեր ծրագիրը և աշխատանքը կենտրոնացնում ենք մարգինալ համայնքներից սերող անհատների վրա, որոնք պատմականորեն ռեսուրսների սահմանափակ հասանելիություն են ունեցել սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական ճնշումների պատճառով։
- Ձգտում ենք ապահովել, որ Airbnb.org-ի կայքի միջոցով եկող ցանկացած հյուր ստանա նույնատիպ որակի ծառայություններ և այցեր։
- Ստեղծում ենք բազմազան և ներառական թիմ, ինչը, որպես ելակետ, ներառում է, որ մինչև 2025 թ. ավարտը ԱՄՆ-ի մեր աշխատակիցների առնվազն 33 տոկոսը կլինի ոչ բավարար չափով ներկայացված փոքրամասնությունների անդամ։
2022 թվականին մենք հիմնարար արժեքներին ավելացրինք հասանելիությունը։ 2023 թվականին կթարմացնենք մեր հանձնառությունը։
Ինչպես ենք իրականացնում խոստացվածը
Բազմազանության, հավասար իրավունքների, ներառականության և հասանելիության մեր առկա պարտավորությունները կատարելու համար մենք՝
- Համագործակցում ենք համայնքահեն կազմակերպությունների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ, որոնք կիսում են հավասար իրավունքների վերաբերյալ մեր հանձնառությունը։ Երբ ճգնաժամեր են լինում, մեր թիմերը ձգտում են աշխատել մարգինալացված համայնքները սպասարկող տեղական կազմակերպությունների հետ։ Մենք վերջերս համագործակցել ենք այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝
- Each One Teach One, որն աջակցում է Ուկրաինայում հակամարտության արդյունքում տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց և ոչ ուկրաինացի քաղաքացիներին
- Black Women for Black Lives, որը Ուկրաինայում սովորող 2 000 աֆրիկացի ուսանողի անվճար կացարաններ տրամադրեց երկրի սահմաններից դուրս
- ORAM՝ Alight-ի դուստր կազմակերպություն, որն օգնել է Ուկրաինայից փախչող ԼԳԲՏՔ+ անձանց գտնել կացարան և սոցիալական աջակցություն Բեռլինում և եվրոպական այլ քաղաքներում
- Համագործակցում ենք բազմազանության և հավասար իրավունքների առաջատար մասնագետների հետ, որոնք մեզ օգնում են գնահատել և բարելավել մեր աշխատանքն այս պարտավորությունների շրջանակներում։ Հիմնադիր գործընկերը եղել է We All Count կազմակերպությունը, որը հետազոտում է հավասար իրավունքների վրա հիմնված մոտեցումը։ 2022 թվականին այն Airbnb.org-ին օգնել է փորձնական ուսումնասիրություն անցկացնել՝ Airbnb.org-ի միջոցով ճգնաժամային պայմաններում ժամանակավոր կացարան գտած մարդկանց փորձառություններն ավելի լավ հասկանալու համար։ Ստացված տվյալների հիման վրա մենք մշակում ենք մեր մոտեցումը՝ հետևելու մեր առաջընթացին և համոզվելու, որ հավատարիմ ենք մեր հանձնառությանը։
- Հավասար իրավունքների վրա կենտրոնացած նախագծման մեթոդներ ենք ներառում մեր աշխատանքում։ Տրավմաների մասին զգուշորեն խոսելու անհրաժեշտությունը և հավասար իրավունքների վրա կենտրոնացած նախագծման սկզբունքները մեզ ուղղորդում են համատեղ պատմություններ ստեղծել հյուրերի, հյուրընկալողների և գործընկերների հետ մեր աշխատանքի մասին։ Մենք համագործակցում ենք ստեղծագործական որոշումների կայացման գործում՝ հարգելով մարդկանց լեզվի ընտրությունը և նրանց վիզուալ նախասիրությունները։
- Հավասար իրավունքների մեր հանձնառությունն անպայմանորեն տարածվում է աշխատակիցների վրա։ Մեր նպատակն է, որ մինչև 2025 թ. ավարտը ԱՄՆ-ի մեր աշխատակիցների առնվազն 33 տոկոսը լինի ոչ բավարար չափով ներկայացված փոքրամասնությունների անդամ։ Մենք ԱՄՆ-ում ոչ բավարար չափով ներկայացված փոքրամասնություններ ենք համարում նրանց, ովքեր իրենց նույնականացնում են որպես հետևյալ ռասաների կամ էթնիկ խմբերից մեկի կամ մի քանիսի անդամ՝ ամերիկյան հնդկացի կամ Ալյասկայի բնիկ, սևամորթ կամ աֆրոամերիկացի, իսպանախոս կամ լատինաամերիկացի, բնիկ հավայացի կամ խաղաղօվկիանոսյան այլ կղզիների բնակիչ։
Երբ ի սկզբանե ստանձնեցինք այս պարտավորությունը, ոչ բավարար չափով ներկայացված փոքրամասնությունները կազմում էին ամբողջ դրույքով աշխատող մեր անձնակազմի 19 տոկոսը։ 2022 թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ ոչ բավարար չափով ներկայացված փոքրամասնությունները կազմում են Airbnb.org-ի՝ ամբողջ դրույքով աշխատող անձնակազմի 28 տոկոսը։ Մենք գիտենք, որ դա պահանջում է մշտական աշխատանք՝ ներգրավելու, պահպանելու և զարգացնելու բազմազան տաղանդը, որպեսզի շարունակենք օգտվել տարբեր տեսանկյուններից, և մենք կշարունակենք աշխատակիցներ ընդունելիս և նրանց պահելիս առաջնահերթություն տալ հավասար իրավունքներին։
Մենք հանձն ենք առել հավասար իրավունքների կայացման նոր եղանակներ կիրառել մեր աշխատանքում, օգնել ճգնաժամ ապրած համայնքներին և մասնակցել այն աշխարհի ստեղծմանը, որում ցանկացած ոք իրեն կզգա ինչպես տանը և կվերականգնի իր ուժերը։