Ջրհեղեղ Վաշինգտոնում

Ջրհեղեղից հետո Թոնեսան գտնում է տնային կենդանիների հետ մնալու հնարավորություն

Թոնեսան անվասայլակով է՝ իր ծառայողական շան՝ Ֆրիդայի հետ։

Նախքան 2025 թ․ դեկտեմբերի ջրհեղեղը կավերեր Թոնեսայի և նրա զուգընկեր Բրայանի տունը Վաշինգտոնում, նրանք ողբերգություն էին վերապրել։2024 թվականին Թոնեսան հաշմանդամ էր դարձել ավտովթարի հետևանքով՝ ձեռք բերելով բազմաթիվ առողջական խնդիրներ։ Նրա երկու շները՝ Ֆրիդան և Կայզերը, կարևոր դեր էին խաղում նրա ֆիզիկական և հուզական վերականգնման գործում։Ահա թե ինչու, երբ 2025 թ․ դեկտեմբերի 10-ին Թոնեսան ստացավ պարտադիր տարհանման հրաման՝ ծանր եղանակային պայմանների և ջրհեղեղի հետ կապված, նա նախ սկսեց մտածել իր շների մասին։ Քանի որ Բրայանը գործուղման էր քաղաքից դուրս, Թոնեսան ստիպված էր արագ հավաքել առաջին անհրաժեշտության իրերը։ Այնուհետև հարց առաջացավ, թե ուր գնալ երկու մեծ շան հետ։

«Հիշում եմ, որ նստած էի մեքենայում ու լալիս էի, քանի որ չգիտեի, թե ինչ ենք անելու»։

– Թոնեսա, Airbnb.org-ի հյուր
Ջրհեղեղից վնասված տուն և գետնին դրված քնապարկ։
Թոնեսայի և Բրայանի տունը ջրհեղեղից հետո։

Մեկնելու պահից երկու ժամ անց ջուրն արդեն սկսել էր լցվել Թոնեսայի և Բրայանի տուն։ Թոնեսան փնտրում էր արտակարգ իրավիճակի կացարան, որտեղ կարող էր տեղավորվել ամբողջ ընտանիքով՝ Ֆրիդայի և Կայզերի հետ միասին։Թոնեսան գտավ կացարան, որտեղ թույլատրվում էին միայն վանդակներում պահվող տնային կենդանիներ, բայց նրանց անհրաժեշտ էր տարածք, որտեղ շները կարող էին ազատորեն շրջել և օգնել նրան առօրյա գործերում։

Երկու շուն նստած են մեքենայի հետևի նստատեղին և նայում են հետևի պատուհանից։

Կայզերը և Ֆրիդան՝ Թոնեսայի և Բրայանի երկու շները։

«Շներից չէինք կարող բաժանվել։ Եթե դա նշանակում էր, որ պետք է քնենք մեքենայում, ուրեմն քնելու էինք մեքենայում»։

– Թոնեսա

Հենց այդ ժամանակ Թոնեսան իմացավ Airbnb.org-ի մասին։ Թոնեսան և Բրայանն ամրագրեցին մի տուն, որտեղ, ի ուրախություն իրենց, բավականաչափ տարածք կար Ֆրիդայի և Կայզերի համար։

Շունը և նրա տերը նստած են բազմոցին, տերը համբուրում է շանը։

«Այդ գիշեր հարմարավետ մահճակալին քնելու և ցնցուղ ընդունելու հնարավորությունն ուղղակի հոյակապ էր։ Ընթրիք պատրաստելու հնարավորությունը և ստիպված ինչ-որ արագ սնունդ չպատվիրելը… ասես շքեղություն լիներ»։

– Թոնեսա
Թոնեսայի և նրա զուգընկեր Բրայանի ընտանեկան լուսանկարը իրենց երկու շների՝ Ֆրիդայի և Կայզերի հետ։

Թեև Թոնեսայի և Բրայանի տունն անբնակելի էր դարձել, նրանք կարողացան հանգիստ գտնել Airbnb.org-ի տանը, որը գտնվում էր իրենց տնից ընդամենը 20 րոպե հեռավորության վրա։ Սա նշանակում է, որ Թոնեսան, Բրայանը և նրանց շները երբեք տնից շատ հեռու չեն եղել։Airbnb.org-ը ջրհեղեղներից տուժած 2 300 մարդու և 220 տնային կենդանու տրամադրել է արտակարգ իրավիճակների անվճար կացարաններ։ Թոնեսայի և Բրայանի համար կարևոր էր, որ Ֆրիդան և Կայզերը կարողացան մնալ իրենց հետ միասին։Նվիրաբերեք, որպեսզի օգնեք Թոնեսայի, Բրայանի, Ֆրիդայի և Կայզերի պես ընտանիքներին։

Մասնակցել

Միացեք արտակարգ իրավիճակների կացարաններ տրամադրող մարդկանց համաշխարհային համայնքին։

Իմանալ ավելին

Ամեն այց ունի իր պատմությունը

Իմացեք՝ ովքեր են աղետներից տուժած մարդիկ և նրանց օգնողները։