Ռոին և Ջելլին ամբողջ կյանքի ընկերություն սկսեցին անտառային հրդեհից հետո


Ռոին Ֆիլիպիններից տեղափոխվեց Կանադա՝ Ջասպերում աշխատելու և ապրելու իր քրոջ ընտանիքի հետ։ Նա հարմարվեց տեղի համայնքի մեջ և մտածեց, որ գտել է ապրելու իդեալական վայր։
Այնուհետև, 2024 թվականի հուլիսին, անտառային հրդեհները ավերեցին հմայիչ լեռնային քաղաքը։ Ավելի քան 25 000 մարդ ստիպված տարհանվեց, Ջասպերում ոչնչացավ շինությունների 30%-ը՝ ներառյալ Ռոիի և իր քրոջ տունը։
Առանց ապահով կացարանի՝ Ռոին չգիտեր, թե ինչ անել հաջորդիվ։ Հենց այդ ժամանակ նա իմացավ արտակարգ իրավիճակներում Airbnb.org-ի միջոցով տրամադրվող կացարանների մասին։
Ռոին կարողացավ Airbnb.org-ի միջոցով անվճար ամրագրել արդեն 40 տարի Ջասպերում ապրող տեղացի սուպերտանտեր Ջելլիի տունը։ «Դա մեծ օգնություն էր ինձ համար»,- ասում է Ռոին։ «Ես կարողացա ամեն ինչ սկսել մաքուր էջից»։«Դա ասես բուժեց իմ հոգին»։

Ռոին մեկ ամիս մնաց Ջելլիի տանը, որի ընթացքում կարողացավ հասկանալ Ջասպերում մնալու իր երկարաժամկետ ծրագրերը և գտնել սփոփանք։ «Ես կարողանում էի ինքնուրույն պատրաստել կերակուր, հանգստանալ, սուրճ խմել պատուհանի դիմաց և նայել անցնող գնացքներին»,- ասում է նա։ «Դա ասես բուժեց իմ հոգին»։

Ռոին մեկն էր այն յոթ հյուրերից, որոնց Ջելլին հյուրընկալել էր Airbnb.org-ի միջոցով, և նրանք երկուսով դարձան լավ ընկերներ։ Այսօր Ռոին և իր քույրը վերակառուցում են իրենց տունը և անհամբեր սպասում Ջասպերում կյանքի նոր էջ բացելուն։
Ամեն այց ունի իր պատմությունը
Իմացեք՝ ովքեր են աղետներից տուժած մարդիկ և նրանց օգնողները։